Հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսների պետական պարգեւներով պարգեւատրման եւ բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների եւ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության ու գիտության ոլորտներին, հավելելով, որ խելացի ու ժամանակակից երիտասարդներ դաստիարակելը մեր պետության գերխնդիրներից է, որի լուծման ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, եւ այդ աշխատանքը կրելու է շարունակական բնույթ:
«Վստահ եղեք` ձեր ստացած կրթությունը կօգնի դառնալ լավ մասնագետներ, զբաղվել սիրած աշխատանքով եւ արժանի ներդրում ունենալ ձեզ շրջապատող իրականության մեջ»,- շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: