Բաժիններ՝

Երեխաներ են վիրավորվել, անձը չպարզված կին է մահացել. մանրամասներ` Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

Հունիսի 8-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի В553 ЕС 15 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով միջին տարիքի մի կին (անձը չպարզված) մահացել է, իսկ 4 տուժածին (10-ամյա տղա, 8-ամյա աղջիկ, 1 կին և 1 տղամարդ) տեղափոխել են Ստեփանավանի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս