Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարեց մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը:

«Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջանն է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսավարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»,- ասաց նա:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս