Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել եւ «զելյոնկա» շփել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչների առջեւ նրա ունեցած ելույթի ժամանակ:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն էլ ասաց, որ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինվորը կայուն ծանր վիճակում է:
Լոնդոնի արեւմուտքում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների եւ անհայտ կորածների թիվը հասել է 79-ի:
«Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում քաղաքական երկխոսության վերսկսման շուրջ քննարկումներ ունեցանք, որոնց արդյունքում կարող ենք հանգել այն հանգամանքին, որ երկու պետությունների ղեկավարներն էլ հանդես են գալիս հօգուտ խաղաղ բանակցությունների շարունակման»,- նշել է Պոպովը:
Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը և տարածաշրջանի անվտանգությունը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը շարունակում է ապաքինվել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը:
Կորեայի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացմանը միտված քաղաքականությունը կդադարեցվի:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Կատարի Էմիրին՝ Թամիմ բեն Համադ ալ Թանիին, ուղերձ է փոխանցել Իրանի ԱԳ նախարարի օգնականի միջոցով:
Օդի ջերմաստիճանը հունիսի22-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և երթուղային միկրոավտոբուսի (որում եղել է 20 ուղևոր) բախման հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ:
Լոնդոնում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հայ ընտանիք է փրկվել:
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը համապատասխանում է արդի պահանջներին եւ վերանայման ենթակա չէ, չնայած դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն:
Շրջանառության է դրվել հաշմանդամի սայլակները հավաստագրերի հիման վրա տրամադրելու նախագիծը, ինչը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ուենցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ:
Հունիսի 19-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Շերամի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Այժմ կարգը խախտվում էր դարձյալ եւ դիպուկահարներին հաջողվում էր խփել թիրախների, երիտասարդ կյանքերի, իրենց հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորների։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 19-ին պաշտոնապես բացել է Լե Բուրժեի օդատիեզերական սալոնը:
ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստ է հրավիրում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:
Գերագույն ռադայում նախագահական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Սպիվակովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն ուղեւորվել է ԱՄՆ, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Միացյալ Նհանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
A380-ն ամենամեծ սերիական մարդատար ինքնաթիռն է: Դրա բարձրությունը 24 մետր է, երկարությունը՝ 73 մետր, թեւի բացվածքը՝ շուրջ 80 մետր: Հանրանավը կարող է առանց վայրԷջքի հաղթահարել ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, պլանավորում է այս շաբաթ այց կատարել Մերձավոր Արեւելք, որպեսզի հանդիպումներ անցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, որոնք հունիսի 19-ին սկսվում են Բրյուսելում, պետք է վերաբերեն ապագային, այլ ոչ թե ընթացիկ, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը։
Օդանավակայանի աշխատանքի վրա հատուկ գործողությունը չի ազդել, բայց սահմանվել է անվտանգության պարագիծ:
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որը հունիսի 19-ին նիստ է անցկացնում Լյուքսեմբուրգում, որոշում է ընդունել մեկ տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակիչ միջոցները՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բռնակցման համար:
Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է մայրաքաղաք Դոհա: