Բաժիններ՝

Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել Կրիվոյ Ռոգում ունեցած նրա ելույթի ժամանակ

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել եւ «զելյոնկա» շփել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչների առջեւ նրա ունեցած ելույթի ժամանակ: Այս մասին հայտնել է տեղական «Դնեպր.24» կայքը։

«Հունիսի 18-ին Միխեիլ (Սահակաշվիլին) ժամանել է Կրիվոյ Ռոգ քաղաք:
Հակաահաբեկչական գործողության (Կիեւում այսպես են կոչում Դոնբասում իրականացվող ուժային գործողությունը – ծանոթ. ՏԱՍՍ) զինվորների հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո Սահակաշվիլին ճառով դիմել է քաղաքի բնակիչներին: Բոցաշունչ ճառն ընդհատել է ձվերով եւ «զելյոնկայով» «գնդակոծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել էհրատարակությունը, Օդեսայի նախկին նահանգապետի վրա հարձակված խուլիգանին անմիջապես բռնել են եւ տարել ոստիկանության բաժանմունք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930