Միշել Օբաման՝ ԱՄՆ-ի նախկին նախագահի կինը, մի քանի լուսանկար է հրապարակել ֆիթնեսի իր մարզումներից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին Ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքի, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ոչ հեռու ոստիկանությունը հայտնաբերել է նացիստական ատրիբուտիկայի գաղտնի պահեստ՝ ամենամեծը հարավամերիկյան երկրի պատմության մեջ:
Կոկաինը և մեթադոնը Հայաստան էր բերել մաքսանենգ ճանապարհով:
Հետաքրքիր թեստ. առաջարկվող տարբերակներից ո՞րը կընտրեիք։ Պատասխանը շատ բան կպատմի ձեր բնավորության մասին։
Երբևէ փորձե՞լ եք գուշակություն անել սուրճի բաժակով։ Հարկավոր է պարզապես ընտրել բաժակներից մեկը։
Չափազանց կարևոր է ոտքերի առողջության մասին հոգ տանելը։ Կայքն առաջարկում է ոտքերի խնամքի արդյունավետ միջոցներ։
Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին Ժամը 11.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ադոնցի փող. 13, 15, 17, 17/1, 17/2, 17/3, 17/4 համարների, Մամիկոնյանց փող. 36, 36/1, 36/2, 36/4, 36/5, 38, 38/1, 40/1, 40/2 համարների, Տիգրանյան փող. 10, 12, 14, 16, 19, 19/1, 21, 25, 27 համարների, «Երազ» բնակելի թաղամասի ջրամատակարարումը:
Լոնդոնցիները ցանկանում են այլ անգլիական թիմերի հաշվին ուժեղացնել թիմի կազմը: Նրանք պատրաստվում են ստորագրել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Կելեչի Իխեանաչոն, Միշի Բատշուային և Ադամա Տրաորեն: «Վեսթ Հեմի» ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուն։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 24-ից Երևան քաղաքի Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Խաչատուր Աբովյանի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Արցախը կդառնա սև խավիար արտադրող և արտահանող երկիր, դրանում ընդամենը 5-6 տարի անց կհամոզվեն անգամ ամենաթերահավատները: 2022-2023թթ-ին «Արտադրված է Արցխում. մակնշմամբ ձկնկիթը կլինի շուկայում:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան աջակցել է Ջանլուիջի Դոնարումային, ով սուր քննադատությունների է արժանանում «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու համար:
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ այս ծրագրի ռիսկային պահն այն է, որ բարեփոխում բառը շատ է չարաշահված: «Բարեփոխումներն ունեն իրենց գինը, նախորդ տարիների բարեփոխումների գինը 6 մլրդ դոլար է կազմել: Ո՞վ է վճարելու այսքան բարեփոխումների համար, բնական է, որ և՛ Համաշխարհային բանկը, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, և՛ Զարգացման ասիական բանկը, և՛ մյուսները հետ են ուզում իրենց փողերը, և ստացվում է, որ բարեփոխումներ անելու համար պետք է վճարի հասարակությունը: Իսկ հասարակությունն ունի աղքատության լուրջ խնդիր»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների և քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հաղորդումների հիման վրա:
Զինեդին Զիդանը փորձում է Կրիշտիանու Ռոնալդուին պահել Մադրիդում: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զանգահարել է թիմի առաջատարին և հայտնել է, որ մեծ հույսեր է կապում պորտուգալացու հետ, և, որ նա պետք է ակումբին: Զիդանը խոստացել է, որ «Ռեալն» էլ ավելի շատ տիտղոսներ կնվաճի, բայց թիմին հարկավոր է Ռոնալդուի հաղթողի հոգեբանությունը:
Վիտամին E-ն օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերից է։ Մշակման ենթարկված մթերքի հետ բավական դժվար է ստանալ այս վիտամինի անհրաժեշտ քանակը։ Գոյություն ունեն մի խումբ նշաններ, որոնք կհուշեն, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին E-ի քանակը։
19-ամյա սիրիացի ակտիվիստուհի Մուզուն Ալմելեխանը դարձել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը, ինչպես նաեւ այդ պաշտոնում նշանակված աշխարհում առաջին մարդը՝ փախստականի կարգավիճակով:
Հերթական բացահայտումները Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
«Քաղաքաբնակները» մոտ էին «Մոնակոյի» և «Տոտենհեմի» պաշտպաններ Բենջամեն Մենդիի և Քայլ Ուոքերի ստորագրմանը, բայց անհաջող բանակցություններից հետո մանչեսթերյան թիմն ուշադրությունը սևեռեց Ալվեսի վրա:
Պարսկաստանի Ուրմիա քաղաքից գաղթած ընտանիքն արդեն մեկ տարի ապրում է Հայաստանում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ընտանիքի ամենակրտսեր անդամը, ով 9 տարեկան է, պատմեց, որ Հայաստանում արդեն հարմարվել են և ինքն ու 15-ամյա եղբայրը այստեղ դպրոց են հաճախում։
6-րդ վարչության նախկին աշխատակից 46-ամյա Եվգենի Ալեքսանդրի Կաչակը պարզվում է սպանվել է ոչ թե Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը, որտեղ նրա դիակը հայտնաբերվել էր, այլ՝ Վանաձորում:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի առկա հարաբերություններին հաղորդել նոր որակ եւ արդյունավետություն:
Եվրախորհրդարանի արտաքին գործերի գծով կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության անդամ երկրներին կոչ է արել պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական խորհրդարանում կոչ են արել իրականացնել այդ, եթե Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները փոփոխության չենթարկվեն:
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի քաղաքագլուխ Պակ Վոն Սունը հունիսի 20-ին լրագրողներին է ներկայացրել հարավկորեացի IT-մասնագետների նորագույն մշակումը՝ քաղաքի կառավարման Seoul Live ինտերակտիվ համակարգը:
Սոչիում հունիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42-ամյա ՀՀ քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոդարի բաժանմունքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:30-ի սահմաններում:
Ֆլորենտինոն մրցակիցներ չունի: Կիրակի ավարտվեց «Ռեալի» նախագահի ընտրությունների համար դիմումների ընդունման վերջնաժամկետը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի բնակիչը ձերբակալվել է՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:
Իրաքի կառավարական ուժերը վերականգնել են հսկողությունը Տիգրիսի վերջին հինգերորդ կամրջի նկատմամբ, որը միացնում է Մոսուլի արեւմտյան ու արեւելյան մասերը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից խլելով գետանցումը:
18.05.2017թ. թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի վստահված անձի դիմումի հիման վրա 16.05.2017թ. կատարվել է 14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ թիվ 7/51 ընտրական տեղամասում անվավեր քվեաթերթիկների փաթեթում առկա են մի շարք քվեաթերթիկներ, որոնց վրայից անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը: