Ֆլորենտինո Պերեսը կմնա «Ռեալի» նախագահի պաշտոնում մինչև 2021 թվականը
Ֆլորենտինոն մրցակիցներ չունի: Կիրակի ավարտվեց «Ռեալի» նախագահի ընտրությունների համար դիմումների ընդունման վերջնաժամկետը: Այլ թեկնածուների բացակայության պատճառով 70-ամյա Պերեսի լիազորությունները երկարաձգվել մինչև 2021 թվականը:
Պերեսն առաջին անգամ «Ռեալի» նախագահ է դարձել է 2000 թվականին: 6 տարի անց նա հեռացավ պաշտոնից և վերադարձավ 2009 թվականին:
2016-17թթ. մրցաշրջանում «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն, նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը