
Զիդանը և Ռամոսը զանգահարել են Ռոնալդուին և խնդրել են մնալ ակումբում

Զինեդին Զիդանը փորձում է Կրիշտիանու Ռոնալդուին պահել Մադրիդում: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զանգահարել է թիմի առաջատարին և հայտնել է, որ մեծ հույսեր է կապում պորտուգալացու հետ, և, որ նա պետք է ակումբին: Զիդանը խոստացել է, որ «Ռեալն» էլ ավելի շատ տիտղոսներ կնվաճի, բայց թիմին հարկավոր է Ռոնալդուի հաղթողի հոգեբանությունը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Պորտուգալիայի հավաքականի ավագին է զանգահարել նաև «Արքայական ակումբի» ավագը և խնդրել է մնալ «Ռեալում»:
Հունիսի 16-ին պարզ դարձավ, որ իսպանական դատախազության մեղադրանքների պատճառով Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը