Բաժիններ՝

«Դոնարուման արժանի է հարգանքի». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան աջակցել է Ջանլուիջի Դոնարումային, ով սուր քննադատությունների է արժանանում «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու համար:

«Դոնարուման շուտով կդառնա աշխարհի լավագույնը: Նա միայն հարգանքի է արժանի այն ամենի համար, ինչ արել է: Առա՛ջ, Ջիջի»,- թվիթերյան իր էջում գրել է Պոգբան:

Դոնարումայի մեկնարկային հանդիպումը «Միլանի» կազմում տեղի է ունեցել 2015 թվականի աշնանը՝ 16 տարեկան հասակում: Իտալական ակումբի կազմում դարպասապահն անցկացրել է 72 հանդիպում, որոնցից 23-ում դարպասները չոր է պահել:

Ջանլուիջիի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2018թ. Ամռանը, և դարպասապահն արդեն հրաժարվել է երկարաձգել այն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս