ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, ամուսնուն ուղեկցելու է հուլիսին Լեհաստան եւ Գերմանիա նրա այցերի ընթացքում:
Քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության նախկին ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանը շահադիտական նպատակով և անձնական դրդումներով կազմել է ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ, որին օժանդակել է Աբովյան քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանը:
Թթուն, որը պարունակում է քացախը, օգնում է պայքարել սնկերի դեմ։ Հակաբակտերիալ հատկությունների միջոցով այն ճնշում է վարակը և պաշտպանում է նոր միկրոօրգանիզմներից։
«Բարսելոնան», նախկինի պես, հույս ունի ձեռք բերել ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիին, բայց կատալոնացիների ղեկավարությունն արդեն պատրաստել է պլան Բ-ն՝ անհաջողության դեպքում:
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է նախագահ Պուտինի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը:
Մադրիդյան ակումբը կարող է ստորագրել «Չելսիի» ֆուտբոլիստ Ն’Գոլո Կանտեին: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան ՆԳոլո Կանտեին: Մադրիդցիներն ակտիվորեն ուսումնասիրում են Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին և կգնեն նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել էհայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի «ապացույց», իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրված անճաշակ մի բեմադրությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ձայներ է կորցնում այն դեպքում, երբ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), ընդհակառակը, ամրապնդում է իր դիրքերը եւ նույնիսկ կարող է ազատ դեմոկրատների (Ազատ դեմոկրատական կուսակցություն, ԱԴԿ) հետ կոալիցիա ակնկալել:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը ժամանակին եւ բարձր որակով իրականացնելու և առկա խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Վալլետտա» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), ներկայացնելով դիմում-բողոք «Բուրգեր Արմ» ընկերության դեմ, որտեղ նշված է, որ ընկերությունը իրավասու չէ օգտագործելու «BURGER KING» ապրանքային նշանը, քանի որ այդ անունով սննդի սպասարկման կետ բացելու և համբուրգերներ պատրաստելու իրավունքը պատկանում է իրենց:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա կուրսանտը, գտնվելով արձակուրդում, 2016թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի մոտ տարեց կնոջ ձեռքից քաշելու միջոցով բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և դեղահաբեր, ապա՝ դիմել փախուստի:
Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին։
Փոլադյանը նշել է, որ Սիրիան հայերի համար իսկական տուն է, որտեղ նրանք ոսկե պատմական ժամանակաշրջան են ապրել՝ ինտեգրվելով տեղի հասարակությանը:
Ամենքից հաճախ ապաստան ստանալու համար դիմում են Ադրբեջանի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները:
Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991 թ.։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ.Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին:
Անգլիական պարբերականներն ակտիվորեն քննարկում են այն թեման, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով նախկինում եղել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, իր թիմ է հրավիրում կատալոնական ակումբի ավագ Անդրես Ինիեստային:
Ռումինիայի խորհրդարանականներն իշխանությունից հեռացրել են երկրի վարչապետ Սորին Գրինդյանուի կառավարությունը:
Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ, եթե դատարանն այդ տրամաբանությամբ է շարժվում, ապա որևէ պաշտպան պետք է ներկայացած չլիներ այսօրվա դատական նիստին, մինչև դատարանը գործող անցնող անձանց կհարցներ՝ արդյոք ցանկանո՞ւմ են պաշտպաններ ունենալ: Ինեսսա Պետրոսյանը նկատեց, որ դատարանն ինքն իրեն հակասում է. րոպեներ առաջ որոշում էր կայացվել պաշտպաններից մեկի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին։ Դատավորն էլ ասաց, որ, եթե որևէ մեկը դատավարության ցանկացած փուլում անհարգալից վերաբերմունք է դրսևորում, պետք է սանկցիա կիրառվի։
Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ գնդակոծության են ենթարկվել նաև գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները: Այս ամենը հաստատում են, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ (տես՝ լուսանկարները):
Ապրիլյան պատերազմի ծանր վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորի եղբայրն իր բողոքն ու զայրույթն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որոնք ոչ միայն իր վիրավոր եղբորը, այլև մյուս զինվորներին անտարբերության են մատնել և խնամազուրկ թողել:
Ադրբեջանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆաիգ Գուրբանովը վստահեցրել է, թե այդ երկրում կալանավորված բլոգեր Ալեքսնադր Լապշինի առողջական վիճակը ուշադրության կենտրոնում է պահվում:
Հունիսի 20-ին, ժամը 12.20-ին, Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ», «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ և մոտոցիկլետ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հունիսի 22-24-ը կայցելի Սերբիայի Հանրապետություն:
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները։
ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը:
Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետեւանքով տուժածների թիվը 157-ից հասել է 204-ի:
Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, ով վերջերս սուր քննադատության էր արժանացրել արգենտինացի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Լիոնել Մեսսիին, այժմ էլ խոսել է բրազիլացի Դանի Ալվեսի մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության nախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին: