
«Վեսթ Հեմը» փորձում է ձեռք բերել Օլիվիե Ժիրուին

Ֆրանսիացին հայտնվել է «Վեսթ Հեմի» տրանսֆերային նպատակների ցուցակում:
Լոնդոնցիները ցանկանում են այլ անգլիական թիմերի հաշվին ուժեղացնել թիմի կազմը: Նրանք պատրաստվում են ստորագրել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Կելեչի Իխեանաչոն, Միշի Բատշուային և Ադամա Տրաորեն: «Վեսթ Հեմի» ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուն, հաղորդում է Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժիրուն չի մտնում Արսեն Վենգերի պլանների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը