
Եթե Մարկո Վերատիի տարբերակն անհաջողության մատնվի, ապա «Բարսելոնան» ուշադրությունը կկենտրոնացնի Միրալեմ Պյանիչի վրա

Միշտ պետք է ունենալ պահեստային տարբերակ:
«Բարսելոնան», նախկինի պես, հույս ունի ձեռք բերել ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիին, բայց կատալոնացիների ղեկավարությունն արդեն պատրաստել է պլան Բ-ն՝ անհաջողության դեպքում:
Եթե Վերատիի հետ գործարքը չստացվի, ապա կատալոնացիներն ուշադրությունը կկենտրոնացնեն «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչի վրա: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» սկաուտները հետևել են 27-ամյա բոսնիացուն դեռ «Լիոնում» (2008-11) հանդես գալու տարիներին, և նրանց տպավորել է «Յուվենթուս» տեղափոխվելուց հետո ֆուտբոլիստի առաջընթացը:
Պյանիչը «Յուվենթուս» է տեղափոխվել «Ռոմայից» 2016թ. ամռանը, 32 մլն եվրոյով:
2016-17թթ. մրցաշրջանում բոսնիացին անցկացրել է 47 խաղ, խփել է 8 գնդակ և կատարել է 15 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը