6 պատճառ՝ ամեն օր ոտքերը քացախի մեջ դնելու համար

Steptohealth.ru-ն գրում է, որ ոտքերը շատ բան կարող են պատմել մեր առողջության մասին։ Դրանք կրում են ողջ մարմնի ծանրությունը, սակայն հաճախ անհրաժեշտ խնամք չեն ստանում։ Արդյունքում՝ մաշկը հաճախ չորանում է, ակտիվանում են բակտերիաները և այլ միկրոէլեմենտներ։ Կարող են առաջանալ նաև սնկային խնդիրներ։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն լավացնել ոտքերի վիճակը։ Դրանց շարքում է խնձորի քացախը։ Այն թթուներ ու նյութեր է պարունակում, որոնք կարգավորում են մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը։

1. Պայքարում է սնկերի դեմ։ Թթուն, որը պարունակում է քացախը, օգնում է պայքարել սնկերի դեմ։ Հակաբակտերիալ հատկությունների միջոցով այն ճնշում է վարակը և պաշտպանում է նոր միկրոօրգանիզմներից։

Ինչպես օգտագործել։ Քացախը խառնեք տաք ջրի հետ, ոտքերը 15-20 րոպե պահեք դրա մեջ։ Շաբաթվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։

2. Փափկեցնում է մաշկը։ Քացախը մաշկից հեռացնում է մահացած բջիջները, որոնց հետևանքով այն կոպիտ և չոր տեսք է ստանում։ Ոտքերը 15-20 րոպե դրեք քացախով ջրի մեջ։

Կարդացեք նաև

3. Հեռացնում է գորտնուկները։ Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք ճնշում են վարակի ակտիվությունը, որը մաշկին գորտնուկներ է առաջացնում։ Այն չեզոքացնում է վարակը և փափկեցնում մաշկը։

Ինչպես օգտագործել։ Կես բաժակ քացախը լցրեք տաք ջրի մեջ, ոտքերը 30 րոպե դրեք դրա մեջ։

4. Հանգստացնում է այրոցը։ Ոտքի որևէ հատվածում այրոցի զգացում կարող է առաջանալ թթվահիմնային հավասարակշռության խախտման հետևանքով, ինչն իր հերթին՝ առաջանում է մաշկի չորության կամ սնկի առկայության արդյունքում։ Այրոցի զգացումը կարող է առաջանալ նաև ալերգիկ ռեակցիայի արդյունքում, երբ մաշկը չի ընդունում նյութը, որից պատրաստված է կոշիկը։

Ինչպես օգտագործել։ Հավասար քանակով տաք ջուրն ու քացախը խառնեք իրար, ոտքերը 20 րոպե դրեք դրա մեջ։

5. Չեզոքացնում է տհաճ հոտը։ Առատ քրտնարտադրությունն ու որոշ բակտերիաների բազմացումը հանգեցնում է տհաճ հոտի առաջացման, որից ազատվելը բավական բարդ է։ Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք քչացնում են քրտնարտադրությունը և ճնշում բակտերիաների բազմացումը։

Ինչպես օգտագործել։ 2 բաժին ջուրը խառնեք 1 բաժին քացախի հետ, ոտքերը 15 րոպեով դրեք այս խառնուրդի մեջ։ Եթե հոտը շատ ուժեղ է, խառնուրդի մեջ մի քանի կաթիլ թեյի ծառի եթերային յուղ ավելացրեք։

6. Փափկեցնում է կոշտուկները։ Ոտքին կոշտուկներն առաջանում են մաշկի վրա մեծ քանակով մահացած բջիջների կուտակման, ինչպես նաև կոշիկի կողմից պարբերաբար սեղմման արդյունքում։ Խնձորի քացախը հանգստացնող ազդեցություն է ունենում և օգնում է փափկեցնել կոշտացած մաշկը։

Ինչպես օգտագործել։ Հավասար քանակով խառնեք տաք ջուրն ու քացախը, ոտքերը 15-20 րոպե դրեք դրա մեջ։ Կրկնեք ամեն օր, ապա հատուկ միջոցով քերեք մաշկը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս