Բաժիններ՝

«Դանի Ալվեսը սովորական հիմար է». Մարադոնա

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, ով վերջերս սուր քննադատության էր արժանացրել արգենտինացի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Լիոնել Մեսսիին, այժմ էլ խոսել է բրազիլացի Դանի Ալվեսի մասին: Մարադոնան նշել է, որ Թուրինի «Յուվենթուսի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը մի սովորական հիմար է, ով ֆուտբոլից այնքան էլ շատ բան չի հասկանում:

Բավականին վաղուց Ալվեսը նշել էր, որ 1986 թվականին Արգենտինան արժանի չէր հաղթել Աշխարհի առաջնությունում, քանի որ Մարադոնան մրցակցի դարպասը գրավել էր ձեռքով: Ալվեսը նշել էր նաև, որ Մարադոնան չպետք է հպարտ լինի այդ գոլի և հաղթանակի համար:

Մարադոնան, խոսելով Ալվեսի մասին, նշել է, որ բրազիլացին գնդակին 3-4 անգամ է դիպչում, իսկ դրա փոխարեն՝ 7-8 անգամ խախտում է անում: Մարադոնան Ալվեսին «անբան հիմար» է անվանել, ով միշտ այնտեղ է, որտեղ ֆուտբոլ չեն խաղում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս