Բաժիններ՝

Ադրբեջանի քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել ապաստան փնտրել Չեխիայում

Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի հաճախ ապաստան խնդրել Չեխիայի Հանրապետությունում: 2017 թվականի հունվարից-մայիս ընկած ժամանակահատվածում արդեն 590 օտարերկրյա քաղաքացի ապաստան ստանալու համար դիմել են չեխական իշխանություններին՝ դրանով գերազանցելով նախորդ տարվա այդ ժամանակահատվածի ցուցանիշը: Ամենքից հաճախ ապաստան ստանալու համար դիմում են Ադրբեջանի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում կատարելով Չեխիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած զեկույցին, որը հրապարակվել է չեխական լրատվամիջոցների կողմից: Այդ տեղեկությունների համաձայն՝ ամեն տարի ավելի ու ավելի է մեծանում Չեխիայում ապաստան փնտրող Ադրբեջանի քաղաքացիների թիվը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930