ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Բելառուսի Հանրապետություն
ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն կապիտալ շինարարության պլանավորման, կազմակերպման և իրականացման գործընթացները, զորքերի բնակավորման սկզբունքները, զորանոցային բնակելի ֆոնդերի գրանցման ու շենք-շինությունների հաշվառման կարգը, երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված այլ հարցեր:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 20-ից 22-ը Բելառուսի Հանրապետությունում մասնակցում է զինված ուժերի գործունեության իրավական ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը: