Բաժիններ՝

Ն’Գոլո Կանտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալի» առաջնային նպատակն է

Մադրիդյան ակումբը կարող է ստորագրել «Չելսիի» ֆուտբոլիստ Ն’Գոլո Կանտեին: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան ՆԳոլո Կանտեին: Մադրիդցիներն ակտիվորեն ուսումնասիրում են Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին և կգնեն նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Հաղորդվում է, որ «սերուցքայինները» ցանկացել են ստանալ Կանտեին դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Լեսթերում»:

Կանտեի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2021 թվականը: ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի շուկայական գինը կազմում է 40 մլն եվրո:

2016թ. ամռանը Կանտեն «Լեսթերից» տեղափոխվեց «Չելսի» և 2 անգամ անընդմեջ տարբեր ակումբների կազմում դարձավ Անգլիայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս