
Գվարդիոլան Ինիեստային հրավիրում է Անգլիա

Անգլիական պարբերականներն ակտիվորեն քննարկում են այն թեման, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով նախկինում եղել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, իր թիմ է հրավիրում կատալոնական ակումբի ավագ Անդրես Ինիեստային:
Անգլիական մամուլը գրում է, որ Գվարդիոլան հեռախոսազրույց է ունեցել իր բարեկամ Ինիեստայի հետ և հրավիրել է նրան Անգլիա՝ նշելով, որ քաղաքայիններն ունեն նրա կարիքը:
Պարբերականները հատուկ շեշտում են այն հանգամանքը, որ Գվարդիոլան և Ինիեստան լավ ընկերներ են, ինչը նշանակում է, որ կարիերայի վերջնամասում Ինիեստան կարող է Կատար կամ ԱՄՆ մեկնելու փոխարեն՝ օգնել իր ընկերոջ թիմին՝ վաստակելով մեծ գումարներ: Ինիեստան վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ ակնարկել է, որ արդեն կատալոնական ակումբից հեռանալու ժամանակն է:
Սիրարփի Աղաբաբյան