«Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում շատ հարցեր ստացել են դրական լուծում, սակայն որոշ խնդիրներ այսօր արդիական են, և մենք գտնում ենք, որ դրանք լուծման կարիք ունեն»,- նշեց Յոլյանը:
«Ժողովուրդ, հուլիսը ուժեղ շոգերով է սկսվելու, տրամադրվեք…»։
Հյուսիսային Իռլանդիայի DUP դեմոկրատական յունիոնիստական կուսակցության ղեկավարությունն ի դեմս կուսակցության առաջնորդ Առլեն Ֆոսթերի բրիտանացի պահպանողականների հետ կնքել է Պահպանողական կուսակցության աջակցության համաձայնագիր։
Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան հրդեհավտանգ իրավիճակ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին դրա անցկացման 12-րդ օրը միացել են աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող թուրքեր:
Ֆրանսիան հավատարիմ է մնում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված Մինսկի պայմանավորվածություններին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո:
«Եթե թուրքերն ուզում են, թող գնեն: Գումարը վճարեք և մենք էլ կվաճառենք: Հույները գնում են զենք: Իսկ ռուսական ինքնաթիռները դեռևս օգտագործվում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Աղֆաններն էլ պանաջում են ԱՄՆ-ից, որ վերջինս ռուսական ուղղաթիռներ գնի Աղֆանստանի բանակի համար»:
«16 տարեկան 3 հոգի ունենք, 18 տարեկան՝ 91, իսկ 19-27 տարեկանների թիվը հասնում է 957-ի: Հիմնական թիրախային տարիքը համարվում է 28-49 տարեկանը, որոնք կազմում են 3 հազար 806: Ունենք 65 տարեկանից բարձր 60 հաշվառված անձ: Կանանց թիվը թմրամիջոց գործածողների մեջ ևս ավելացել է, կանաբիոիդներ գործածող 3 կին կա՝ 17-18 տարեկանի սանդղակում, 11 հոգի էլ 29 տարեկան ունենք»,- ասաց Ասյա Գրիգորյանը:
Հունիսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Սայաթ-Նովա փողոցում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ և գնդակ: Կա մեկ տուժած:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրափի՝ հուլիսի սկզբին Համբուրգում հնարավոր հանդիպման առթիվ կոնկրետ աշխատանքներ մինչ օրս չկան: Կրեմլը պատրաստ է բանակցությունների ցանկացած արարողական ձեւաչափի:
Արցախում հունիսի 16-ին վիրավորված եւ ուղղաթիռով Երեւան՝ Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանն արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել, իսկ Յուրի Զաքարյանի արհեստական շնչառության ապարատն անջատել են:
2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը խոսեցին Իսրայելի դեսպանատան՝ Երևան տեղափոխվելու մասին։
«Հայաստանին ևս առաջարկվել է գնել զինամթերք, բայց Պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է և մեզ հարմար չէ, իսկ հիմա գնդակը Հայաստանի ձեռքում է։ Մենք միշտ բաց ենք»։
Իրաքի բանակային հատուկ նշանակության ստորաբաժանումները վերադարձրել են հսկողությունը էլ Ֆարուք շրջանի նկատմամբ Մոսուլի պատմական մասում, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերջին պատվարն է քաղաքում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին:
Ադրբեջանը վերջերս զորավարժություն է անցկացրել, որի ընթացքին հայկական կողմն ամբողջությամբ հետևել է: Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ է սպասում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը պլանավորված է հաջորդ ամսին:
Անդրադառնալով միջազգային և տեղական մամուլում հրապարակվող վերլուծություններին, թե խորորամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է, նա ասաց, թե չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:
Ուղևորներից մեկը վրդովվել է և հարց ուղղել բորտուղեկցորդուհուն` արդյո՞ք նա գիտի`ուր է ուղևորվում օդանավը`նկատի ունենալով հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթը:
Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն ընտրվել է Մոլդովայի «Ազգային միասնության կուսակցության» պատվավոր նախագահ, որը երկու երկրների միավորման հասնելու նպատակով հիմնել է Մոլդովայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Անատոլի Շալարուն:
«Վթարից տուժած բոլոր 8 զինծառայողների մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։ Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։
Հունիսի 23-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանում գործող սուպերմարկետներից մեկը և զենքի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել դրամարկղում առկա գումարը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել նրան. ձեռքից վերցրել են ատրճանակը, ձեռնոցը, հանել դիմակը, ինչից հետո նա դիմել է փախուստի:
Ավելի քան 50 հազար մարդ հունիսի 25-ի երեկոյան 90 կիլմետր երկարությամբ «կենդանի շղթա» են կազմել Լյեժի մերձակա Tihange ատոմային էլեկտրակայանի ցանկապատից մինչեւ Գերմանիայի Ախեն քաղաք:
«Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա 2 զոհ:
Թուրքիայի զինված ուժերը Բինգյոլում Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ բախման հետևանքով նոր կորուստներ են գրանցել: