«Դատարանը որոշեց փաստաբան Տիգրան Եգորյանի հանդեպ կիրառել սանկցիա պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով Փաստաբանական պալատ: Սույն որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է և ենթակա չէ բողոքարկման»,- ասաց դատավոր Գրիգորյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով փաստաբանը խնդրել է աջակցել իր պաշտպանյալի ստացիոնար բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցում: Փաստաբանը դիմումում նշել է, որ կալանավորված անձն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և առկա է համապատասխան հետազոտության անհրաժեշտություն:
Հունիսի 28-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) Լոգանի միջազգային օդանավակայանում ուղեւորներից մեկն ուղեբեռ է հանձնել շուրջ 9 կիլոգրամ քաշով կենդանի օմար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները պատվիրել են 99 692 թուրքական լիրայի (մոտ 28520 ԱՄՆ դոլար) քաղցրավենիք:
«Հավատացե՛ք, թե՛ ՀՀ նախագահի ելույթը, թե՛ դրանից հետո Բակո Սահակյանի ելույթը, թե՛ ուժային կառույցների ղեկավարների ելույթները պետք է շատ ուշադիր կարդալ և հասկանալ այն խորքը, որ կա։ Դե ֆակտո գոյություն ունեցող պետությունը շուտով, հավատացե՛ք, որ դե յուրե կկոչվի»:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը հայրենիք «այսօր հնարավոր չէ»:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականների հաշվետու լինելու խնդրի վերաբերյալ զեկույցի հեղինակ Լիլիան Մորի Պասկիեն հանդես է եկել Վեհաժողովի ղեկավարների պաշտոնազրկման ընթացակարգ սահմանելու օգտին եւ բացատրել է՝ ինչ պատճառով է պատրաստվել իր փաստաթուղթը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Բեռլին:
Արարատի մարզպետարանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, մարզի բուժհաստատությունները հերքում են Սուրենավանում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը:
Թեև ի՞նչ գաղափարախոսական դրդապատճառներ կարող են ունենալ բացահայտ մարդասպաններն ու նրանց գաղափարական ոգեշնչողները։ Վերն ասվածի համատեքստում չէր կարող աչքի չզարնել ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ երկիր «արդի Ռուսաստանի գաղափարախոսներից մեկի՝ հայտնի գրող և քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի» այցի լայն լուսաբանումը։ haqqin.az-ի պնդմամբ՝ «Բաքվում գտնվելու ժամանակ Ա.Պրոխանովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությունների շարքով»։
Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում հունիսի 25-ին հնչած կրակոցների գործով այս պահի դրությամբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ չկա:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հուլիսի 3-ից 6-ը պաշտոնական այցեր կկատարի Ռուսաստան եւ Գերմանիա:
«Չնայած մենք արդեն անցել ենք անհամաչափ պատժիչ գործողությունների, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ հայկական կողմն անցնի ոչ միայն պատժիչ, այլև կանխարգելիչ գործողությունների։ Եթե մենք որևէ ազդակ ունենք, որ թշնամին կարող է որևէ դիրքի վրա որոշակի գործողություն կատարել, մենք պիտի կանխարգելիչ հարված հասցնենք: Այսինքն՝ մինչև նրան հարված հասցնելը, մենք ինքներս կանխենք այդ հարվածի հնարավորությունը»,- նկատեց բանախոսը։
«Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել է, որ Կիեւում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով զոհվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մաքսիմ Շապովալը:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենը որոշում է ընդունել ավարտել իր քաղաքական կարիերան:
Այսօր կյանքին հրաժեշտ է տվել ԵՀՄՖ-ի նախագահության անդամ, Սլովակիայի հայկական համայնքի փոխնախագահ, տաղանդավոր երաժիշտ և փայլուն դաշնակահարուհի Հասմիկ Հրաչյաի Գաբրիելյանը:
Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ:
Մոսկվայում սպանվել է 57-ամյա հայ գործարար Վաչիկ Աբգարյանը: Նա «Кап-стро» շինարարական ընկերության սեփականատերն էր:
Հետախուզվող կինը՝ հետծննդաբերական շրջանում:
Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանապահ ուժերը միմյանց դեմ դիրքեր են գրավել Հնդկաստանի Սիքքիմի նահանգի շրջանում, հնդիկ զինվորները մտադիր են կանխել ներթափանցումը սահմանակից կողմից:
Հունիսի 26-ին, ժամը 2.40-ին, Արմեն Քալաշյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ Վլադիմիր Աբրահամյանը։
Հունիսի 27-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում::
Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից: Այդ մասին ասված է նրա պաշտոնական հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին հրապարակել է Le Huffington Post թերթը:
Միչիգանի նահանգի Արեւելյան օկրուգի դատարանը որոշել է ժամանակավորապես արգելք սահմանել ԱՄՆ-ից այն իրաքցիների արտաքսման համար, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները մտադրվել են արտաքսել:
«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (ԿՀԶՈՒ) ապստամբական խմբավորումը կատարել է զինաթափման իր բոլոր պարտավորությունները կառավարության հետ հաշտության համաձայնագրի շրջանակներում
Կառույցի գյուղվարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ծիրանի այգիներում՝ բերքահավաքի ժամանակ: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա ճանապարհին մահացել է: