Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը վստահությունո է հայտնել իր՝ Ռուսաստան կատարած այցի հաջողության հարցում եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմր Պուտինի հետ հանգամանալից բանակցությունների հույս ունի:
«Զննության ենթարկել կարելի է, խուզարկել՝ ոչ մի դեպքում: Այստեղ որոշակի խնդիր եմ տեսնում, որը պետք է լուծվեր փոխադարձ հարգանքի շրջանակներում: Բայց այդպես չեղավ: Ամեն դեպքւոմ, երբ արդեն մտնում են պայուսակի մեջ, ապա դա արդեն խուզարկություն է»,- ասել է Սահակյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Չինաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի մեծացումից, մտադիր է ՉԺՀ-ի նախագահի հետ քննարկել ոչ միայն տնտեսական հարցեր, այլեւ անվտանգության խնդիրները:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը խոստովանել է գլոբալ փոփոխությունները հանցավորության եւ ահաբեկչության բնագավառում եւ նախազգուշացրել «նորագույն սպառնալիքների» թվի աճի մասին, որոնք բխում են բարձր տեխնոլոգիաներից:
«Ադրբեջանում ապաքինվում եւ բուժվում էին օրինակ չեչեն գրոհայինները, աֆղան մոջահեդները, գորշ գայլերի, իսլամական պետության խմբավորումների ներկայացուցիչները. այս փաստերը բոլորը գիտեն, եւ հրապարակված նյութերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ գործ ունենք ահաբեկչական պետության հետ»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ տվյալները հրապարակելուց առավել պետք է դիտարկվի միջազգային հանրության կողմից հարցին հետամուտ լինելու խնդիրը:
«Անձամբ ինձ համար անակնկալ չէ, որովհետև Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունները նույնն էին, ինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Մերձավոր Արևելքում՝ խաղաղ բնակիչների խոշտանգում, զինվորների գլխատում, մահացածների մարմինների խոշտանգում: Նույն ձեռագիրն է: 1990-ական թվականներին արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից կռվում էին բազմաթիվ ահաբեկիչներ: Այսինքն, սա նորություն չէ»:
«Ֆիթչ» միջազգային վարկանիշային ընկերության ցանկում Հայաստանի ռիսկ պրեմիան, որը հաշվարկվում է ԱՄՆ-ի համապատասխան պետական արժեթղթերի նկատմամբ տարբերությամբ, ավելի լավ վիճակում է, քան համադրելի երկրներինը, այդ թվում՝ նաև տարածաշրջանի երկրներինը:
Հուլիսի 3-ին, ժամը 15.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 9-րդ փողոցի «Դ7» թաղամասի էլ.ենթակայանի մոտ վրաերթի է ենթարկել 1944 թ. ծնված Ռոբերտ Շուշանյանին։
Հուլիսի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանում աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Կրեդիտային վարկանիշը ճանաչված է միջազգային ներդրողների կողմից: Հայաստանը գրավիչ է եվրոբոնդերի ֆինանսավորման առումով: Վարկանիշը հարկավոր է պահպանել, քանի որ այն ինդիկատոր է ներդրողների համար: Վարկանիշը կայուն կանխատեսում է, ինչը նշանակում է կայունություն 18 ամսվա հեռանկարում»,- ասաց Սուրկովը:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Քիշքիշ Զեյանաթ գյուղին, զոհվել են ինը խաղաղ բնակիչներ, հաղորդել է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։
Հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 4-ին, ժամը 09:59–ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ հրապարակի Լեռնագործների փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող կամրջի վրա ճաքեր են առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում կկազմվի Նախաձեռնող խումբը, որը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը:
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան օրակարգը կհարստացնենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,- ասված է ԱՄՆ նախագահին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Չինաստանի հարավում սկսված հեղեղումները խլել են 33 մարդու կյանք, 15-ը համարվում են անհետ կորած:
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը երկրում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցով դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի այցելելու հարցում՝ անկախ այն հանգամանքից, որ դրանից հետո նախազգուշացումներ է ստանում Եվրախորհրդարանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին ավարտվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման հաջող փորձարկման մասին:
Հունաստանի ափամերձ անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին կրակ է բացել Հռոդոս կղզու ափամերձ շրջանում հայտնված թուրքական բեռնատար նավի վրա այն բանից հետո, ինչ նավը հրաժարվել է ենթարկվել իրենց հրահանգներին:
Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հուլիսի 3-ին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի, ԵԱՀԿ Ավստրիայի նախագահության դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ քարտուղարության հետ:
Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։
Ավելի քան 2,7 հազար ուկրաինացի զինվորականներ են զոհվել եւ 10 հազլարից ավելին վիրավորվել Ուկրաինայի արեւելքի ուժային գործողությունների գոտում:
Հուլիսի 3-ին ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ:
ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 75 պատգամավոր: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: