
Կամրջի վրա ճաքեր են առաջացել. դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը

Հուլիսի 4-ին, ժամը 09:59–ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ հրապարակի Լեռնագործների փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող կամրջի վրա ճաքեր են առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ սելավատարի վրա գտնվող կամուրջի (մոտ 70 քմ) երկայնքով առաջացել են ճաքեր (2 հատ, մոտ 3 մ), ինչը վտանգավոր է երթևեկության համար։
Փրկարարները սահմանազատել են կամուրջը։
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, քաղաքապետարանի ճարտարապետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին: