
Օձին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար մեկնել է մեկ մարտական հաշվարկ

Հուլիսի 4-ին, ժամը 09:17-ին ահազանգ է ստացվել, որ ԵՍիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: