Բաժիններ՝

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտակա 48 ժամերի ընթացքում կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Կարմիր սատանաները» մոտ են հերթական թոփ-տրանսֆերին:

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հայտարարել է Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի մասին մոտակա 2 օրերի ընթացքում: Ռոմելու Լուկակուին գնելուց հետո անգլիական ակումբը հրաժարվեց Ալվարո Մորատային ձեռք բերելու մտքից և ուշադրությունը հառեց կոլումբիացու վրա:

Ինչպես հաղորդում է AS-ը, Խամեսը խնդրել է գործակալ Ժորժե Մենդեշին՝ արագացնել բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այն բանից հետո, երբ հայտնվեցին լուրեր «Բետիսի» ֆուտբոլիստ Դանի Սեբալյոսի՝ Մադրիդ տեղափոխվելու մասին:

Transfermarkt-ը Խամեսին գնահատում է 50 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանում 25-ամյա կոլումբիացին անցկացրել է 33 խաղ, խփել է 11 գոլ և կատարել է 13 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս