Բաժիններ՝

«Կարելի՞ է արդյոք փոխարինել Մեսսիին «Բարսելոնայում»: Իսկ կարելի՞ է արդյոք փոխարինել «Մոնա Լիզային» Լուվրում». Թիերի Անրի

Արգենտինացին գլուխգործոց է:

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք կատալոնացիները կարող էին չերկարաձգել պայմանագիրը Լիոնել Մեսսիի հետ:

«Կարելի՞ է արդյոք փոխարինել Մեսսիին «Բարսելոնայում»: Իսկ ինչպե՞ս եք դուք կարծում, կարելի՞ է արդյոք փոխարինել «Մոնա Լիզային» Լուվրում»,- հռետորական հարց է ուղղել Անրին, ում խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեսսիի դեբյուտը «Բարսելոնայում» տեղի է ունեցել 2004 թվականին: Նրա հաշվին գրանցված է 585 խաղ, որի ընթացքում Մեսսին դարձել է 510 գոլի հեղինակ:

Կարդացեք նաև

Արգենտինացին «Բարսելոնայի» հետ հաղթել է 29 մրցաշար, դարձել է Իսպանիայի ութակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի չեմպիոն:

Լիոնելը «Ոսկե գնդակի» միակ հնգակի մրցանակակիրն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս