
Վթարի ենթարկված կվադրոցիկլի ուղևորները մահացել են

Հուլիսի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 տան դիմաց իր ուղեմասում բախվել է հանդիպակաց ընթացող «KC 150 S-8» մոդելի կվադրոցիկլին:
Կվադրոցիկլի ուղևորներ 2003 թ. ծնված Հովհաննես Իսկանդարյանը և 2004 թ. ծնված Գոռ Խաչատրյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն: