Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը դժգոհել է

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Իր դժգոհությունը հայտնելով մասնավորապես ճաքալցման աշխատանքների որակից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ նշել է, որ դրա վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա և աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել իրականացվող աշխատանքների պատշաճ կատարմանը: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Անընդունելի և աններելի է, եթե ընդամենը 3 կամ 4 ամիս առաջ կատարված ճաքալցման աշխատանքներում ի հայտ են գալիս թերացումներ: Արդարացումների փորձերը, թե այդ ժամանակ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել, ընդունելի չեն, քանի որ որակյալ կատարված աշխատանքը չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում վնասվել: Գույքագրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են թերացումներն ու խստորեն հետևեք, որ ճաքալցում իրականացնող կազմակերպությունը արագ վերացնի դրանք: Նման հարցերում պետք է լինել շատ խիստ և ցուցաբերել կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում թերությունների վերացման կամ վերականգնման կարիք այլևս չլինի:  Եվ ընդհանրապես, ոչ միայն փոսանորոգման կամ ճաքալցման, այլ մյուս ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները ևս պետք է խստորեն վերահսկվեն», – ընդգծել է ՏարոնՄարգարյանը:

Քաղաքապետն աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաև գույքագրել ու քայլեր ձեռնարկել մայթերի բարեկարգման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս