«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2018 թվականին տեղի կունենա Պորտուգալիայի մայրաքաղաքում: Համապատասխան տեղեկատվությունը հուլիսի 25-ին հայտնվել է մրցույթի պաշտոնական կայքում։
Արցախի Հանրապետությունն օգտագործում է մոտավոր 50-60 հազար տոննա հացահատիկ, որի մի մասը, որպես սննդամթերք, մի մասն էլ՝ անասնակեր:
Հրապարակվել են Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի Վրաստանում կատարած հետազոտության արդյունքները, ըստ որի՝ հարցվածների մեծամասնությունը կողմ է Վրաստանի ընտրած ուղղությանը՝ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության անդամ:
Այս տարի արդեն 26 հազար տոննա միայն ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա: Վերջին 7 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել: Ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռևս մնացել է պահեստավորված ծիրան: Ելակի արտահանումը կազմել է 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը:
Ժողովրդագրական խնդիրը Հայաստանի առջև ծառացած ամենակենսական հիմնահարցերից մեկն է։ Արտագաղթի բարձր ցուցանիշներն ու ամուսնությունների, ծնելիության մակարդակի նվազումը տարեցտարի հանգեցնում են բնակչության թվաքանակի կրճատմանը։ Շատերն այն ազգային անվտանգության խնդիր են համարում։ Պետությունը տարբեր ծրագրերով փորձում է նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։
Այսօր տեղի է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա հակիրճ ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների և անելիքների մասին:
Եմենում հումանիտար ճգնաժամը եւ դրա առաջացրած՝ խոլերայի համաճարակն աննախադեպ պատասխան միջոցներ են պահանջում միջազգային հանարակցությունից:
Հետևանքները կարող են արտահայտվել տարբեր ռեակցիաներով, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ, սակայն ժամանակի ընթացքում կարող են վերածվել քրոնիկական խնդիրների, որոնք դժվարությամբ են բուժվում։ Այդ պատճառով շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են աղիների միկրոֆլորայի խանգարման նշանները և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել այն վերականգնելու համար։
Տվյալ պահին մնում է նոր համաձայնագրի ժամկետների մասին հարցը:
«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով 2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ- ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի՝ դրանք տեղադրվել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում և հանձնվել շահագործման: Նշված ակտը վավերացվել է «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության նախկին տնօրենի և այլ անձանց ստորագրություններով:
Փլեյ-մեյքերն ավելի մոտեցավ Մեսսիին և Սուարեսին:
«Անհրաժեշտ է ապահովել նույնանման վարչարարություն բոլոր հարկ վճարողների համար և առանց որևէ վերապահման զերծ լինել կոռուպցիոն դրսևորումներից: Հարկային մարմնի վարքագիծը և կիրառվող վարչարարական ընթացակարգերը բոլոր հարկ վճարողների համար պետք է լինեն հավասար»:
Նրա փոխանցմամբ՝ Սաշա Գալստյանի մայրն աշխատանքի համար դիմել է մազպետարան, նրան ուղարկել են այն դպրոց, որտեղ իր որդին է սովորել: Դպրոցի տնօրենն առաջարկել էր մաքրուհի աշխատել դպրոցում: «Երբ հերոսի ծնողը դպրոց է մտնում, բոլորը պետք է գլուխ խոնարհեն, ոչ թե առաջարկեն՝ նրանց ոտքերի տակը մաքրի»:
Հանդիպման ընթացքում գործընկերները նշել են, որ շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում նախատեսում են Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ռուսական բազմանպատակ ուղղաթիռի փորձարկումների իրականացում:
«Քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստ է պայքարի մեջ մտնել «Ռեալի» հետ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի համար:
Մոսկվա-Բարսելոնա չվերթի ուղևորը անսպասելի վիրավորական արտահայտություններ է հնչեցրել օդանավում: 22-ամյա երիտասարդին փորձել են բորտուղեկցողները հանդարտեցնել:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել (ճարպային գոյացություն):
Ըստ բանկերի հաշվետվությունների՝ 2017 թվականի 2-րդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրիլիոն 578.3 մլրդ դրամ։
Գերագույն իսլամական հանձնաժողովի ղեկավար և Երուսաղեմի նախկին մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Իքրեմա Սաբրին մուսուլմաններին կոչ է արել չայցելել Տաճարի լեռ այնքան ժամանակ, մինչև Իսրայելի իշխանությունները կրոնական կառույցի մուտքից չհեռացնեն հսկիչ տեսախցիկները:
Բազմաթիվ աղբյուրներ են հայտնաբերվել Սևանա լճի բուն ավազանում: Աղբյուրների հետ դուրս են գալիս նաև գազեր: Լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավի արդյունքում հայտնաբերվել են նաև այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք ապրել են այլ լանդշաֆտային պայմաններում: Այսօր ասուլիսում այս մասին հայտնեցին գիտահետազոտական արշավն իրականացնողները:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Սևանի ավազանում քաղաք կա, սուզորդները կատակեցին, որ քաղաք չէ, երկիր է. «Մեր կողմից հավաստի փաստ չունենք ստորջրյա քաղաքի մասին»։
«Միլան» տեղափոխությունը». Ռենատու Սանշիշ «Բավարիայի» կիսապաշտպանն ուզում է ավելի շատ խաղաժամանակ:
Այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստում, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական անգամ սանկցիա կիրառելու մասին որոշումը կայացնելուց հետո վերադարձավ խորհրդակցական սենյակից, ստիպված էր նոր սանկցիա կիրառել: Այս անգամ, aysor.am-ի փոխանցմամբ՝ դատավորի թիրախում հայտնվեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանը և Սմբատ Բարսեղյանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ կապված միջադեպի, Վաշինգտոնից պահանջել է հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավարկության անվտանգության պահպանման համար:
Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հայրենյաց պաշտպանին, ով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ առաջիկայում անհրաժեշտ բուժումը կստանա Հնդկաստանում:
Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր է մշակում, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին պետության կողմից աջակցությունն ավելացնել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` եթե ներկայումս գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ 8 տոկոսը գյուղացին, ապա ծրագրով նախատեսվում է գյուղացու տոկոսադրույքը սահմանել 5 տոկոս:
Նրա պնդմամբ՝ շուկան ուսումնասիրելու ժամանակ շատ խախտումներ են արձանագրել այն կետերում, որտեղ պաղպաղակ են վաճառում: Նրա նշած առաջին խախտումը ջերմաստիճանային պայմանների սխալ պահպանումն է: Կան տեղեր, որտեղ գիշերն անջատում են, առավոտյան՝ միացնում:
Ադրբեջանը նենգ, պրովոկատիվ քայլերի է դիմում: Հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ տեղեկատվության տարածումն այդ մասին է խոսում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի տարածած այն հաղորդագրությանը, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:
Մի քանի շաբաթ առաջ ես գրել էի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերությունների մասին: Այդ ընկերություններից մեկը Tool Shed խումբն է: