Եմենում հումանիտար ճգնաժամն աննախադեպ պատասխան միջոցներ է պահանջում. ՄԱԿ
Եմենում հումանիտար ճգնաժամը եւ դրա առաջացրած՝ խոլերայի համաճարակն աննախադեպ պատասխան միջոցներ են պահանջում միջազգային հանարակցությունից:
Այս մասին ասված է ՄԱԿ-ի երեք գործակալությունների ղեկավարների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի, Պարենավորման համաշխարհային կազմակերպության (ՊՀԿ) ղեկավար Դեւիդ Բիսլիի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ղեկավար Էնթոնի Լեյքի՝ հուլիսի 25-ին Սանայում տարածված համատեղ հայտարարության մեջ, որոնք երկիր են ժամանել պաշտոնական այցով:
Նրանք հայտնել են, որ համաձայնության են հասել Եմենի իշխանությունների եւ գործընկերների հետ համակարգելու գործողությունները, որպեսզի «փրկեն մարդկային կյանքերը եւ պատրաստվելու» հակամարտությամբ ընդգրկված երկրում «նոր ճգնաժամերին»: «Եմենի ճգնաժամը պահանջում է աննախադեպ հակազդում,- ընդգծել են ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավանրները:- Մենք միջազգային հանրակցությանը կոչ ենք անում կրկնապատկելու Եմենի բնակիչներին աջակցություն ցույց տալու ջանքերը»:
ԱՀԿ-ի, ՊՀԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարներն արձանագրել են, որ Եմենի հանդեպ ծառացել է «աշխարհում ամենախոշոր հումանիտար ճգնաժամի պայմաններում խոլերայի վատթարագույն համաճարակը»: ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն վերջին երեք ամսում երկրում գրանցվել է խոլերայի կասկածանքի 400 հազար դեպք եւ դրա հետ կապված 1,9 հազար մահ: Ամեն օր վտանգավոր հիվանդությամբ են վարակվում հազարավոր մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: