«Ատլետիկոն» պայմանավորվել է Դիեգո Սիմեոնեի հետ նոր պայմանագրի վերաբերյալ
Արգենտինացին մի քիչ էլ կմնա Մադրիդում: Կողմերը հասել են սկզբունքային պայմանավորվածության, և Սիմեոնեն կշարունակի աշխատել «Ատլետիկոյում»: Տվյալ պահին մնում է նոր համաձայնագրի ժամկետների մասին հարցը: Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, սպասվում է, որ 47-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի կամ մինչև 2019 թ.-ը, կամ մինչև 2020 թ.-ը:
Ընթացիկ պայմանագիրն ի սկզբանե նախատեսված էր մինչև 2020 թ.-ը, սակայն կրճատվեց 2 տարով և վերաստորագրվեց մինչև 2019թ. հունիսի վերջը՝ բարելավված պայմաններով:
Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ զբաղեցրեց 3-րդ տեղն Իսպանիայի առաջնությունում և հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Ռեալին»: Մայիսի Սիմեոնեն հայտարարել էր «Ատլետիկոյում» մնալու ցանկության մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը