Վրաստանի բնակչության 23%-ը դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. NDI

Հրապարակվել են Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի Վրաստանում կատարած հետազոտության արդյունքները, ըստ որի՝ հարցվածների մեծամասնությունը կողմ է Վրաստանի ընտրած ուղղությանը՝ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության անդամ:

Ըստ aliq.ge-ի՝ հատկանշական է, որ հարցվածների 77%-ը կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, 13%-ը՝ դեմ: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, նրա աջակիցների թիվը կազմում է 66%: ՆԱՏՕ-ին անդամակցությանը դեմ են արտահայտվել հարցվածների 23%-ը:

NDI-ի հետազոտության դաշտային աշխատանքները կատարվել են Վրաստանի ողջ տարածքում (չհաշված Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքները), հունիսի 19-ից հուլիսի 9-ը: Հետազոտող խմբի աշխատակիցները հարցազրույց են ունեցել Վրաստանի 2261 քաղաքացու հետ:

Հետազոտությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի UK AID պետական ծրագրի աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս