Բաժիններ՝

«Բարսելոնան» պայմանավորվել է Ֆելիպե Կոուտինիոյի հետ

Փլեյ-մեյքերն ավելի մոտեցավ Մեսսիին և Սուարեսին: Ինչպես գրում է RAC1-ը, «Բարսելոնան» համաձայնության է հասել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոյի հետ: Ըստ պարբերականի տեղեկության, հիմա տրանսֆերի վերաբերյալ կատալոնական ակումբի ղեկավարությանը մնում է պայմանավորվել «կարմիրների» հետ:

Ավելի վաղ Sky Sports-ը գրել էր այն մասին, որ մերսիսայդցիները Կոուտինիոյին կվաճառեն 100 մլն եվրոյից ոչ պակաս գնով: Դեռ հասկանալի չէ, թե ինչպես բրազիլացու հավանական տեղափոխությունը «Բարսելոնա» կազդի Նեյմարի ճակատագրի վրա, ով գարնանը համոզում է Ֆելիպեին տեղափոխվել կատալոնական ակումբ:«Բարսելոնայի» վերջին առաջարկը կազմել է 89 մլն եվրո:

Բրազիլացին անգլիական ակումբի կազմում հանդես է գալիս 2012 թվականից: Այդ ընթացքում նա անցկացրել է 182 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել է 42 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս