Քննարկվել է ՀՀ-ում Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումների իրականացումը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավար Ռուբեն Եսայանին, Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Ավիացիոն սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Ստադոմսկիյ Օլեգին և «Իլյուշինի» անվան ավիացիոն համալիրի գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Տալիկովին:

Հանդիպման ընթացքում գործընկերները նշել են, որ շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում նախատեսում են Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ռուսական բազմանպատակ ուղղաթիռի փորձարկումների իրականացում:

Բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում ռուսական ավիացիոն տեխնիկայի թռիչքային փորձարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Թռիչքային փորձարկումները կնպաստեն ՀՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն բնագավառում համագործակցության ընդլայնմանը:

Տեսանյութեր

Լրահոս