Բաժիններ՝

«Ես դժգոհ եմ Մյունխենում անցկացրած առաջին տարվանից և ուզում եմ քննարկել

«Միլան» տեղափոխությունը». Ռենատու Սանշիշ «Բավարիայի» կիսապաշտպանն ուզում է ավելի շատ խաղաժամանակ:

«Ես դժգոհ եմ առաջին տարվանից Մյունխենում: Իհարկե, ես ուզում եմ ավելի շատ խաղալ: Հիմա մենք «Բավարիայի» հետ գտնվում ենք Չինաստանում, իսկ հետո կվերադառնանք Մյունխեն, և ես հուսով եմ, որ կգտնենք որոշում: Ես երիտասարդ եմ և պետք է ավելի հաճախ խաղամ:

Կարծում եմ՝ «Միլանի» կազմում ամրապնդվելու շանսեր ես ավելի շատ ունեմ, քան «Բավարիայում»: Դա հետաքրքիր տարբերակ է: Եթե հայտնվի նման հնարավորություն, և ակումբները պայմանավորվեն, ես կցանկանայի քննարկել «Միլան» տեղափոխությունը»,- Սանշիշին է մեջբերում Football Italia-ն:
«Բավարիան» 2016թ. ամռանը գնեց Սանշիշին 25 մլն եվրոյով: 2016-17թթ. մրցաշրջանում կիսապաշտպանը 25 անգամ հայտնվել է դաշտում և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս