Մոսկվա-Լենքորան (Ադրբեջան) մեկնող ուղևորների նկատմամբ մաքսային ստուգումների անցկացման ընթացքում Դոմոդեդովո մաքսատան աշխատակիցները Ռուսաստանի քաղաքացու են կանգնեցրել:
Նա նշեց, որ երեկ նամակ են ուղարկել Կառավարություն՝ խնդրելով, պահանջելով, որպեսզի ուժի մեջ մտնի հայկականացման պահանջը, ինչպես վարչապետ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ էր:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ օրերին իրավապահ մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Արարատի, Կոտայքի և Լուռու մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններում՝ ներկայացնելով հուլիսի 20-ի իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին:
Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու: Նա մեղադրվում է ահաբեկչական բովանդակությամբ հրապարակումներ տարածելու մեջ:
Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանը, առանց պատշաճ զննության ենթարկելու գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ զբաղվող Լևոն Գասպարյանի ավտոմեքենան, գումար ստանալու շահադիտական նկատառումով թույլատրել է վերջինիս կողմից առևտրային քանակի ապրանքի ներկրումը` այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Իսկ ՊԵԿ-ի նույն բաժանմունքի 4-րդ հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վահե Ասլանյանն էլ, իր հերթին, Հարություն Խաչատրյանի հետ փոխհարաբերությունները չփչացնելու և նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով, քողարկել է հանցագործության փաստը` այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները:
ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկման արդյունքների վերաբերյալ։
Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Եվրահանձնաժողովը պատրաստ կլինի պատժամիջոցներ ընդունելու Լեհաստանի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները հավանություն տան դատական համակարգի նոր օրենքներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:
Կյանքի 77-րդ տարում վախճանվել է արձակագիր, կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Գրողների Միության վարչությունից:
Կապանյան թիմը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի 30-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի հետ։ Գրիգորն այժմ Իրանում է: Սակայն նոր ակումբի մասին տեղեկություններ չկան:
Ավանդի գրավով սպառողական վարկ կամ վարկային գիծ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում և առանց լրացուցիչ փաստաթղթերի պահանջի, օրինակ՝ գումարի շտապ անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է չհանել իր ավանդը Բանկից և չկորցնել կուտակված տոկոսները, այլ վերցնել վարկ տվյալ ավանդի գրավով, պահպանելով ավանդի կուտակված տոկոսները: Հաճախորդի ընտրությանը Բանկն առաջարկում է․
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է եվրոպական շահերի պաշտպանության համար ձեռնարկելու կոնկրետ գործողություններ, եթե դրանց վնաս հասցվի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման և տեղափոխման գործողություն:
Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը կցանկանար համագործակցել ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկային խնդրի խաղաղ լուծման համար եւ գիտակցում է Փենյանի վրա ճնշման անհրաժեշտությունը՝ երկխոսության վերսկսման համար պայմանների միաժամանկյա ստեղծմամբ հանդերձ: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի գործողությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարների ոչնչացմանը տանող քայլ է համարում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ավերակների վերածված արևելյան Մոսուլի ազատագրումից մի քանի շաբաթ անց՝ ամենուր տեսանելի են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած բարբարոսություններն ու աղետալի հետևանքները:
Հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում «Beeline»-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարեցին «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում history.armenpress.am կայքի գործարկման մասին։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ավելի քան 45 հազար մարդ սկյուռիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության:
2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նախնական տվյալներով՝ տան բակից Մ. Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Իսրայելի կառավարությունից պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերին, թե իբր Իսրայելը փորձել է մուսուլմանների «ձեռքից խլել » Երուսաղեմում գտնվող ալ-Ասքա մզկիթը:
Հուլիսի 25-ին, ժամը 17.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Բագրատունյաց փողոցում թիվ 44 երթուղայինի պատուհանից ձեռքը դուրս հանելու և մեկ այլ անհայտ ավտոմեքենայի կողմից իր ձեռքին դիպչելու հետևանքով::
Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կպահանջվեն:
Եվրամիության դատարանը հուլիսի 26-ին չեղարկել է տրիբունալի՝ առաջին ատյանի դատարանի վճիռը, որը 2014 թվականին որոշել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ասված Է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Գենիկ Ասատրյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: