ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներ կատարել օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ:
Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ռուսաստանն ու Ադրբեջանը պլանավորում են 2017թ-ին անցկացնել երկրորդ բանակցությունները:
Եվրամիությունը (ԵՄ) Հունաստանին 209 միլիոն եվրոյի շապ օգնություն է հատկացրել միգրանտների ժամանակավոր տեղավորման եւ ապրուստամիջոցի տրամադրման համար: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
Հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանի մահվան հանգամանքները պարզվել են:
Քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների և ներդիրների տրամադրման գործընթացի բնականոն և բարձր որակով կազմակերպելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, երեկ Զովունի գյուղում արտառոց դեպք է գրանցվել, մի կին և տղամարդ մուտք են գործել գյուղի բնակիչներից մեկի տուն և պահանջել իրենցից գնած շանը հետ վերադարձնել, և քանի որ շան նոր տերերը չեն ցանկացել հետ վերադարձնել կենդանուն՝ վիճաբանություն է առաջացել:
Կենտրոնական Պորտուգալիայում հուլիսի 27-ին մի քանի հազար մարդ է տարահանվել տներից անտառային հրդեհների նոր ալիքի պատճառով:
Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքները և բարելավել վարկավորման պայմանները: Սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկերի կամար սկսվում է 14,95%-ից, Էքսպրես վերանորոգման ԱՄՆ դոլարով վարկինը` 11,95%-ից, իսկ եվրոյով վարկինը` 7.95%-ից:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ընկերական մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց հետո խոսել է անգլիական ակումբի մասին:
Առողջապահության ոլորտի պետպատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման, պետբյուջեի միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող Լիդիան Արմենիա ընկերությունը շարունակում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի լիիրավ անդամակցության ուղղությամբ քայլերը
100 մլն և ավելի շրջանառություն ունեցող ռիսկային տնտեսվարողներին կոմիտեն հորդորում է վճարել հունվարի մեկից հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում չվճարված հարկերը:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ գործողություն են իրականացրել քաղաքի 14 հասցեներում:
Ադրբեջանի Լերիկի շրջանի Պիրա գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում ուժգին պայթյուն է որոտացել:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԿԲ-ի մասին օրենքները բարեփոխվում են՝ հաշվի առնելով Սահմանադրության նոր խմբագրությունը:
Հունիսի 30-ին փաստաբանների զննությանն առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու համար Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այցից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության, Հադրութ քաղաքի շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 9.10-ին, Հադրութ քաղաքի Ա.Կասպարովի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Ռազմիկ Մ.-ն։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը, նշել է, որ «ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ» և կշարունակի գլխավորել Պետդեպն այնքան ժամանակ, քանի դեռ դա իրեն նախագահը թույլ կտա»:
Հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի դին։
«Հանդիպել ենք Ժիրայրի հետ, նա սկսել է խոսել տարբեր թեմաներից: Ասում էին՝ Ժիրայր ՍեՖիլյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը… Այո, այդպես է եղել, կա ձայնագրություն, եթե անհրաժեշտությունն լինի, կարելի է հրապարակել, բայց կարծում եմ՝ չկա անհրաժեշտություն»:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Ալեքսեյ Երխովը հուլիսի 27-ին հավատարմագրերը կհանձնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ մեր երկրի անկախացումից ի վեր Հայաստանը որդեգրել է ազատական տնտեսության գաղափարը. ազատականացվել են բոլոր հիմնական շուկաները և այսօր միակ շուկան, որն ազատականացված չէ, էլեկտրաէներգիայի շուկան է:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի հավելվածով հաստատվեց ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը և հանձնարարվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 26-ին ժամը 20:55-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի անտառում ՀՀ Գեղարքունիկի մարզի Այգուտ գյուղի բնակիչ` 1993թ. ծնված Ա. Ս.-ն փորձել է նստել ընթացող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի անվաթևին (վարորդ` ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ` 1974 թ.ծնված Ա.Ա.), սակայն սայթաքել և հայտնվել է ավտոմեքենայի աջ անվադողի տակ:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Դժբախտ պատահար՝ ժայռաբեկորների թափվելու հետևանքով։