Առնվազն 13 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում իր տակ է առել բազմությանը: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել: Բացի այս՝ կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաև գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և, իհարկե, մեծ թվով զինվորներ:
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարված Բարսելոնայում կատարված ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյը անվտանգության պետական ծառայությունների ղեկավարության հետ կայացած խորհրդակցությունից հետո: Կխոնարհվեն պետական հիմնարկությունների բոլոր դրոշները:
Մեկուկես միլիոնի գողությունը բացահայտվեց։
Ահաբեկչությունից շատ չանցած տեղակայված ուղեփակոցներից մեկում մի այլ ավտոմոբիլ վրաերթի է ենթարկել երկու ոստիկանների: Վարորդին գնդակահարել են, պարզվել է, որ տեղի ունեցածն առնչություն ունի ճեմուղու ահաբեկչության հետ: Դրանից մեկ օր առաջ բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել Ալկանարում՝ Բարսելոնայից ոչ հեռու ափամերձ քաղաքում:
Երևանի համար 64 երթուղուց օգտվող քաղաքացիներն այսօր երկար ժամանակ միկրոավտոբուսի սպասելուց հետո, ի վերջո, պարզել են, որ հանրային այդ տրանսպորտը չի գործում:
Հնդկաստանի օրենքների համաձայն, արգելված է աբորտ անել 20 շաբաթական հղիությունից հետո: Բացառություն կարող է անել դատարանը, եթե կա պտղի մահանալու հավանականություն կամ հղիությունն սպառնում է մոր կյանքին:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ցախի Հանեգբինի այցի նախորդ օրը մեկնեց արձակուրդ, այդպես էլ նրան չընդունելով: Դա մի կողմից հստակ ուղերձ էր Իսրայելին: Մյուս կողմից նշանակում է, որ եթե այցի նպատակը սկանդալը հարթելն է եղել, ապա այն ի սկզբանե ձախողված էր: Իսրայելի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել, թե ինչ է պարզվել իրենց հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, այդ հայտարարությունը չի լինի, մինչև Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր հայտարարի չգան:
Հետախուզության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ:
Վանաձորում արդեն երեք-չորս օր է՝ ահուսարսափի մթնոլորտ է տիրում: Հանրապետության երրորդ քաղաքից ահազանգում են, որ հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի:
Թաթոյանն արդեն հասցրել է դեմ արտահայտվել կառավարության այս մտադրությանը` որակելով այն ՀՀ Սահմանադրության խախտում. «Դեմ եմ և կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանադրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի»,- դեռ հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՄԻՊ տարեկան հաղորդումը, ասել էր նա:
Դիմակավոր զինյալները կանգնեցրել են դպրոցական ավտոբուսը, նրանցից մեկը ներս է մտել և կրակել Մալալայի վրա՝ նրան վիրավորելով գլխից ու պարանոցից: Աղջիկը հիվանդանոցից դուրս է գրվել 2013 թվականի հունվարին և վերականգնողական բուժընթացից հետո վերսկսել իրավապաշտպան գործունեությունը:
Օգոստոսի 13-ին ոստիկանության կողմից որոնվող 27-ամյա Արման Մարգարյանը հայտնաբերվել է:
Օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին՝ այրված ավտոմեքենայում, հայտնաբերվել է մոխրացած դի:
Արյան հիշյալ հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը: Ըստ ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:
Նաուրին, ով ստացել է նաև «Փոքրիկ Պիկասո» անունը, Բելգրադում հայտնի է դարձել ինչպես ճանաչված մարդկանց դիմանկարներ պատկերելով, որոնց շարքում է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ նրանով, որ իր հեղինակած դիմանկարների առաջին ցուցահանդեսի հասույթը նվիրաբերել է ուռուցքային հիվանդությունից բուժվող 7-ամյա սերբ տղային:
Ցանցում հրապարակվել են Apple-ի հեռուստացույցի նախատիպի լուսանկարները: Այդ մասին հայտնել է MacRumors-ը՝ վկայակոչելով Weibo չինական սոցցանցի փոստին:
Ամերիկացի հետազոտողները պարզել են, թե ինչու են ամբողջ աշխարհում «Գահերի խաղի» երկրպագուներն այդքան շատ սիրում սերիալը: Այս մասին հայտնել է Science Alert գիտական պորտալը:
Motorola ընկերությունը սմարթֆոնների համար խելացի ինքնավերականգնվող ապակու արտոնագրի դիմում է ներկայացրել: Դրա համար պլանավորվում է օգտագործել թափանցիկ պլաստիկ կամ ապակենման պոլիմեր, ինչի մասին գրել է SlashGear-ը:
Օգոստոսի 17-ին, ժամը 20:06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասի թիվ 15 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միլիոնավոր մարդկանց սիրեցյալ Էլվիս Փրեսլին, որը մահացել է 40 տարի առաջ՝ 1977 թվականի օգոստոսի 16-ին, շարունակում է միլիոններ վաստակել: Այն ժամանակ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը ցինիկորեն կատակել էր, թե «դա իմաստուն կարիերային որոշում էր»։
Արձանը հայտնվել է այն բանից մեկ օր անց, երբ ԱՄՆ-ում վաճառքի հանվեց ծաղրանկարների հավաքածուն, որտեղ հավաքված են Twitter-ում Թրամփի հաղորդագրությունները:
Բոված արևածաղիկ՝ օրվա չափաբաժնի 260 տոկոսը։ 100 գրամ բոված արևածաղիկը կարող է մինչև 6 գրամ նատրիում պարունակել։
Հատվածներ 40 տարվա աշխատանքային փուրձ ունեցող հոգեբան և հոգեթերապևտ Միխայիլ Լիտվակի հարցազրույցից: Զրույցն այն մասին է, թե ովքեր կարող են երջանիկ ընտանիք կառուցել, և ովքեր կարող են համալրել ամուսնալուծվողների թիվը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 8 սմարթֆոնը: Այս պահին դա ընկերության ամենաթանկ և արտադրողական հեռախոսն է:
Մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանգրվանած Քուվեյթի քաղաքացիները մեծ աղմուկ ու ծեծկռտուք են սարքել:
Օգոստոսի 17-ին, ժամը 13:20-ից մինչև 13:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 22 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ. Նոյակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2394 կրակոց:
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը խորհրդավոր կայք է գործարկել, որը կոչվում է x.com, հայտնում է Gizmodo կայքը: Ինչպես հաղորդվում է, կայքում դեռ ոչինչ հրապարակված չէ, բացի x տառից:
Գլխավոր դատախազ Ջորջ Բրենդիսը նախազգուշացում է արել Հենսոնին և հայտարարել, որ իր արարքով նա կրոնական սկզբունքով վիրավորում է մարդկանց խմբերին: Նա հրաժարվել է Ավստրալիայում արգելել բուրքան, ինչն արաժանացել է ընդդիմադիր կուսակցությունների անդամների ծափահարություններին: