Բանգլադեշում առնվազն 57 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրում շարունակվող տեղատարափների հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների հակազդման դեպարտամենտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 28 զոհվածների մասին:
«Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների հետևանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար և սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլևս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է վարչապետ Հարությունյանը:
Նախնական տեղեկությունների համաձայն` ադրբեջանցին ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել 51-ամյա հային, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:
«Մենք ամեն օր կապի մեջ ենք ավիաընկերությունների հետ, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների մասով»:
Իր հերթին Դանֆորդն ամերիկյան զինված ուժերի անունից պատրաստակամություն է հայտնել ՉԺՀ-ի հետ համագործակցել միջբանակային երկկողմ փոխգործակցության բոլոր ուղղություններով: Նա հայտնել է, որ ձգտում է իրականացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջև ազգային պաշտպանության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այս պահի դրությամբ իշխանությունները կատարել են ավելի քան 88,5 հազար մարդու տարահանում: Փրկարարներն օգնություն են ցույց տալիս բնակչությանը. հորդառատ անձրևների պատճառով սկսված հեղեղումը քանդել է ավելի քան 1,1 հազար կառույցներ, այդ թվում՝ բնակելի տներ՝ խլելով չորս մարդու կյանք:
Ժամը 10:00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:
Օգոստոսի 16-ին, ժամը 5.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒՐԱԼ-4320» և «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ: «ՈՒՐԱԼ-4320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախկին խոսնակ եւ ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը տնային կալանքի տակ էր գտնվում, օգոստոսի 17-ին հոսպիտալացվել է այն բանից գրեթե մեկ օր անց, երբ հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Մասնավորեցման արդյունքում ակնկալվում է ընկերության վիճակի բարելավում, պետական բյուջեի մուտքերի ավելացում: Կառավարությունը թույլատրեց նաև պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ պետական բաժնետոմսերը 100 տոկոսով մասնավորեցնել դասական աճուրդով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննություն է կատարվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կառավարության որոշմամբ Սամվել Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը voskanapat.info կայքում հրապարակել է մի փաստաթուղթ, որը նոր բացահայտումներ է անում 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստների ու վիրավորների թվի առնչությամբ: Փաստաթուղթը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։
Օգոստոսի 16-ին, ժամը 19:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և դիմային անիվներով արգելափակվել մոտակա ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիդեռլանդներում դանակով զինված մի տղամարդ օգոստոսի 17-ին Հիլվերսյումե քաղաքի մեդիապարկի տարածքում պատանդ է վերցրել երկրի Ազգային հանրային ռադիոկայանի աշխատակցուհուն։
Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ է զետեղել, որում դիմել է Ռուսաստանի նախագահին և նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»:
Նրա համոզմամբ՝ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ Է լուծել խաղաղ ճանապարհով: «Այլևս ոչ մի պատերազմ չպետք է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,- ասել է նա:
«Շոգի և արևի երկրպագուներ, շատ մի տխրեք, վաղվանից ամառը կվերադառնա Հայաստան»։
Կառավարության որոշմամբ, 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2017 թվականի սեպտեմբերի 23-ի շաբաթ օրը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի օգոստոսի 17-ից Ամիրյան, Նալբանդյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի՝ հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:
Վենեսուելայի գլխավոր դատախազությունն իր Twitter-ում հայտնել է, որ պատահածի հետաքննություն է սկսել:
ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերիծ զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր:
ՀՀ կառավարության՝ օգոստոսի 17-ի նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օգոստոսի 15-18-ը գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Արցախում:
«Ուղղակի անհնար է նման բան իրականացնել գաղտնի կերպով: Հնարավոր է սակայն, որ Հյուսիսային Կորեան ձեռք է բերել այդ տեխնոլոգիաները Ռուսաստանում հրթիռների ապամոնտաժումից հետո», – նշում է ուկրաինական Ռազումկով կենտրոնի վերլուծաբան Միկոլա Սունհուրովսքին:
Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կացնահարված կնոջ դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն էր:
ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների հետ կապված հիմնախնդրի լուծման ռազմական լուծում գոյություն չունի: Այս կարծիքը American Prospect հրատարակության լրագրող Ռոբերտ Քաթների հետ զրուցելիս հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվեն Բենոնը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ավտոճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր օգոստոսի 14-ին: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ պատճառը սողանքի վտանգն էր։
2016-2017 թվականներին ՀՀ պետական ապարատում նախատեսվում է կրճատել 2900 մարդ: Պետական հիմնարկներն, անխոս, ուռճացված էին, մասնագետները խոսում էին 30 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին: Բայց կառավարությունը դրանով սոցիալական խնդիր էր լուծում
Այս պահի դրությամբ ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր սապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: