Բաժիններ՝

«Գահերի խաղը» սերիալի ժողովրդականության գաղտնիքը՝ ըստ գիտնականների

Ամերիկացի հետազոտողները պարզել են, թե ինչու են ամբողջ աշխարհում «Գահերի խաղի» երկրպագուներն այդքան շատ սիրում սերիալը: Այս մասին հայտնել է Science Alert գիտական պորտալը:

Գիտնականներն անսովոր գիտափորձ են անցկացրել. սերիալը դիտելու ընթացքում երկրպագուներն AppleWatch ժամացույցներ են կապել, որոնք գրանցել են ուսումնասիրության մասնակիցների սրտի ռիթմերը՝ պարզելու համար, թե հատկապես որ տեսարաններն են նրանց ամենից ավելի հուզում:

Պարզվել է, որ «Գահերի խաղի» ժողովրդականության գլխավոր պատճառը հերոսների երկխոսություններն են:

Այսպիսով՝ մասնագետները պսակազերծել են այն առասպելը, թե սերիալում միլիոնավոր հեռուստադիտողների գրավում են բռնության եւ Էրոտիկայի տեսարանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս