
Ավստրալիայում կուսակցապետը բուրքայով է եկել Սենատի նիստին

Ավստրալիայի «Մեկ ազգ» աջ կուսակցության առաջնորդ Փոլին Հենսոնը Սենատի նիստին եկել է նիքաբով և պահանջել է արգելել այդ հագուստը: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է BBC News-ը:
Բուրքան կանանց հագուստ է, որը փակում է ամբողջ մարմինը, որն ունի աչքերի համար նեղ կտրվածք՝ ծածկված կիսաթափանցիկ գործվածքով: Բուրքան կրում են որոշ իսլամական երկրներում:
Գլխավոր դատախազ Ջորջ Բրենդիսը նախազգուշացում է արել Հենսոնին և հայտարարել, որ իր արարքով նա կրոնական սկզբունքով վիրավորում է մարդկանց խմբերին: Նա հրաժարվել է Ավստրալիայում արգելել բուրքան, ինչն արաժանացել է ընդդիմադիր կուսակցությունների անդամների ծափահարություններին:
Հենսոնը հայտարարել է, որ հասարակական վայրերում հագուստի արգելքը, որը լիովին ծածկում է դեմքը, կարևոր խնդիր է, որն առկա է արդի Ավստրալիայում: Նրա ռաջարկությունը կքննարկեն օգոստոսի 17-ին ավելի ուշ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: