Բաժիններ՝

Հրապարակվել են Apple-ի հեռուստացույցի լուսանկարները

Ցանցում հրապարակվել են Apple-ի հեռուստացույցի նախատիպի լուսանկարները: Այդ մասին հայտնել է MacRumors-ը՝ վկայակոչելով Weibo չինական սոցցանցի փոստին:

Հրապարակման հեղինակը պնդում է, որ Apple-ի OLED-հեռուստացույցն ունի «մոտավորապես 60 դյույմ» անկյունագիծ: Սարքի կորպուսը պատրաստված է մետաղից, իսկ էկրանն ունի նեղ շրջանակներ: Լուսանկարներն արվել են թեստային գոտում, դա հեռուստացույցի վերջնական տարբերակը չէ:

Առաջին անգամ հեռուստացույցի ստեղծման նախագծի մասին հայտնի է դարձել Սթիվ Ջոբսի հարցազրույցից, որը հրապարակվել էր 2011 թվականին նրա մահվանից անմիջապես հետո: Այդ ժամանակ նա պատմել էր, որ ցանկանում է ստեղծել «միավորված հեռուստատեսային սարք, որը դյուրին կլիներ օգտագործել», և որ ինքը գրեթե մինչև վերջ կշռադատել է օգտատերերի ինտերֆեյսը նման հեռուստացույցի համար:

Սակայն 2015 թվականին Wall Street Journal հանդեսը հայտնել է, որ կորպորացիան դադարեցրել է սեփական հեռուստացույցների թողարկման 10-ամյա ծրագիրը: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ընկերության ղեկավարությունն ընդունել է, որ մի քանի գաղափարներ չեն կարող կյանքի կոչվել, իսկ գոյություն ունեցող մշակումները բավական չեն շուկա դուրս գալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031