Բաժիններ՝

Հնդկաստանում տասնամյա աղջիկը երեխա է ծնել աբորտի դատական արգելքից հետո

Հնդկաստանի տասնամյա բնակչուհին երեխա է ունեցել այն բանից հետո, երբ դատարանն արգելել է նրան աբորտ անել հղիության ուշ շրջանի և դրա հետ կապված վտանգի պատճառով: Այդ մասին հայտնել է BBC News-ը:

Կեսարյան հատման օգնությամբ ծննդաբերությունը հաջող է անցել. նորածին աղջիկը կշռում է 2,5 կիլոգրամ: Բժիշկները վախենում էին ծննդկանի կյանքի համար, սակայն ո՛չ նրան, ո՛չ մանկիկին վտանգ չի սպառնում: Աղջկա հղիության մասին հայտնի է դարձել հուլիսին. նա ծնողներին գանգատվում էր որովայնի ցավերից, ինչից հետո նրանք աղջկան տարել են բժշկի: Ընդսմին մայրը և հայրը աղջկան բացատրել են, որ նրա ներսում մեծ քար կա:

Պատանի հնդկուհին պատմել է, որ իրեն մի քանի անգամ բռնաբարել է մերձավոր ազգականը: Տղամարդուն ձերբակալել են: Օգոստոսի 9-ին հայտնի է դարձել, որ դատարանն աղջկան արգելել է աբորտ անել:

Դատավճիռն ընդունվել է ութ մասնագետներից բաղկացած բժշկական հանձնաժողովի հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո: Նրանք որոշել են, որ պտուղն առողջ է, իսկ հղիության հարկադրական ընդհատումը կարող է մահացու վտանգավոր լինել աղջկա համար: Նրա ծնողները դժգոհ են մնացել որոշումից. նրանք հայտարարել են, թե իրենց հարկավոր չէր եւս մեկ երեխա ունենալ ընտանիքում:

Հնդկաստանի օրենքների համաձայն, արգելված է աբորտ անել 20 շաբաթական հղիությունից հետո: Բացառություն կարող է անել դատարանը, եթե կա պտղի մահանալու հավանականություն կամ հղիությունն սպառնում է մոր կյանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս