![](/banners/BeFunky-design.jpg)
«Նախորդ մրցաշրջանում ես ստիպված էի շատ ցավազրկողներ ընդունել, որպեսզի կարողանամ խաղալ». Գարեթ Բեյլ
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/gettyimages-663804228-1.jpg)
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, որ նախորդ մրցաշրջանում շատ ցավազրկողներ է ընդունել, որպեսզի կարողանա դաշտ դուրս գալ:
«Հեշտ է ասել, որ ես պետք է ավելի շատ հանգստանայի, բայց երբ դու վնասվածք ունես և 3 ամիս դիտում ես թիմակիցներիդ խաղը, ցանկանում ես հնարավորինս շուտ վերադառնալ: Հենց դա էլ ես անում էի:
Ես ստիպված էի շատ ցավազրկողներ ընդունել, որպեսզի կարողանամ խաղալ: Բայց հիմա ես կարծում եմ, որ պետք է ավելի երկար վերականգնվեի, որպեսզի ավելի լավ խաղայի և անեի այն ամենը, ինչ չկարողացա անել վնասվածքի պատճառով»,- ասել է Բեյլը El Pais-ին տված հարցազրույցի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը