![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանը երկրորդն է ռուս ճանապարհորդների նախընտրած երկրների թվում
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904949.jpg)
Հայաստանը երկրորդն է ռուս ճանապարհորդների նախընտրած երկրների թվում, իսկ ամենասիրված երկիրը Մոլդովան է: Այս մասին «Լենտա.ռու»-ին պատմել է Aviasales տուրիստական ծառայության PR-տնօրեն Յանիս Ձենիսը:
Ընկերության մասնագետներն այս եզրակացություններին են հանգել՝ վերլուծելով Ռուսաստանից արտասահման ավիատոմսերի ամրագրումները: Եռյակը եզրափակում է Վրաստանը:
Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Ուզբեկստանին, հինգերորդը՝ Ղրղզստանին: Ցուցակի թոփ-10-ում նվազման կարգով մտել են Ադրբեջանը, Բուլղարիան, Ղազախստանը, Բելառուսը եւ Ուկրաինան: