Ազատվեք ավելորդ կիլոգրամներից` խմելով այս սուրճը

Budetezdorovy.ru-ն գրում է, որ, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ձեզ օգնության կհասնի այս ըմպելիքը: Այս սուրճի մեկ բաժակը պարունակում է 400-500 կալորիա (40-65 տոկոս ոչ հագեցած ճարպեր, որոնք հարկավոր են օրգանիզմին` բոլոր օրգանների և համակարգերի նորմալ աշխատանքի համար):

Ինչպես է սուրճն օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս սուրճը փոխարինում է հիմնական սննդից մեկին. այն օգտագործելուց հետո այլևս սովի զգացում չեք ունենա հաջորդող 3 ժամերի ընթացքում: Այն բավական երկար ժամանակ` մոտ 6 ժամ, ձեզ թարմ կպահի և էներգիա կհաղորդի: Սուրճը պատրաստելու համար ձեզ հարկավոր է.

  • 1 թեյի գդալ աղացած կամ լուծվող սուրճ
  • ½ ճաշի գդալ կակաո
  • 1 ճաշի գդալ նշի կաթ կամ կարագ
  • 250 մլ եռացած ջուր
  • 1 ճաշի գդալ կոկոսի յուղ:

Պատրաստման եղանակը: Բաժակի մեջ լցրեք սուրճն ու կակոն, ավելացրեք եռացրած ջուրը, լավ խառնեք: Ավելացրեք տաք նշի կաթը կամ կարագը: Վերջում ավելացրեք կոկոսի յուղը: Հիշեք, որ այս սուրճը պետք է փոխարինի սննդի հիմնական ընդունումից մեկին: Միայն այդ դեպքում այն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս