Բաժիններ՝

Guerlain ֆրանսիական մակնիշը ներկայացրել է «ներքնազգեստ՝ մաշկի համար»

Guerlain պարֆյումերիայի եւ կոսմետիկայի ֆրանսիական մակնիշը թողարկել է Lingerie de Peau («ներքնազգեստ՝ մաշկի համար») շարքի նոր երանգային միջոցները: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ սեպտեմբերի 11-ի մամուլի տհեղեկագրում:

Շարքում տեղ են գտել Aqua Nude խոնավացնող երանգային կրեմը եւ Cushion սպունգ-ապլիկատորով միջոցը: Դրանցից առաջինում իրագործվել է Aqua Plump տեխնոլոգիան. այն ներգործում է բջիջների ակվապորինի վրա եւ խոնավությունը հավասարաչափ վերաբաշխում ամբողջ մաշկի վրա եւ դրա խորքում: Aqua Nude-ը ներկայացված է վեց երանգներով, իսկ սպունգ-միջոցը՝ չորս երանգներով:

Շարքի դեմքը դարձել է ռուս գերմոդել Նատալյա Վոդյանովան: Guerlain-ը աշխարհի հնագույն պարֆյումերային տներից մեկն է, որը Պիեռ Ֆրանսուա Պասկալ Գեռլենի կողմից հիմնադրվել է 1828 թվականին:

Guerlain-ի՝ կանանց համար նախատեսված առաջին բույրը կոչվել է Esprit de Fleurs. Պասկալ Գեռլենն այն ստեղծել է 1829 թվականին՝ իր կնոջ համար: Տղամարդկանց համար նախատեսված առաջին բույրը Imperiale բուրումնաջուրն է, որը 19-րդ դարում ստեղծվել է հատուկ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Երրորդի համար: Ընդամենը հիմնադրման պահից պարֆյումերիայի տունն ստեղծել է մի քանի հարյուր բույր: 1994 թվականից բրենդի օգտագործման իրավունքը պատկանում է LVMH կորպորացիային:

2017 թվականի օգոստոսին ընկերությունը ներկայացրել է Kiss Matte խոնավացնող շրթներկերի նոր հավաքածու՝ չիլի պղպեղի ածանցյալով: Guerlain, «ներքնազգեստ՝ մաշկի համար»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս