Հայտնաբերվել է ծխելու մահացու վտանգի գլխավոր պատճառը
Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչ կերպ է ծխելը մարդու մոտ թոքերի քաղցկեղ առաջացնում: Հետազոտությունը հրապարակված է Cancer Cell-ում: Այդ մասին հայտնել է Ջոնս Հոպկինսի համալսարանը (ԱՄՆ):
Փորձագետները հայտնաբերել են, որ ծխախոտի ծուխը շնչուղիները ձեւավորող բջիջներում Էպիգենետիկական փոփոխություններ են առաջացնում: Վերջիններս, իրենց հերթին, նպաստում են թոքերիի քաղցկեղի վաղ ձեւերի հայտնվելուն:
«Ծխելը հիմք է ստեղծում էպիգենետիկական փոփոխությունների համար, որոնք, մեր վարկածի համաձայն՝ մեծացնում են թոքերիի քաղցկեղի զարգացման վտանգը, ուստի, եթե դուք չեք ծխում, հիվանդանալու հավանականությունը չափազանց փոքր է»,- նշել է համահեղինակ Սթիվեն Բայլինը:
Հյուսվածքների մոդելային նմուշի վրա գիտափորձերը ցույց են տվել, որ թոքերի բջիջների վրա ծխախոտի ծխի ներգործությունից հետո տասն օրվա ընթացքում սկսվում են անոմալ գործընթացներ (ԴՆԹ-ի վնասում): Էպիգենետիկական փոփոխությունների կուտակումը կրիտիկական է դառնում 10-15 ամիս հետ (համարժեք է 20-30 տարվա ընթացքում ծխելուն):