![](/banners/BeFunky-design.jpg)
Քրեական գործ՝ պատանդ վերցրած Գոռին վնասազերծելիս ոստիկանների գործողությունների իրավաչափության մասով
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/patand.jpg11.png)
Սեպտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով, և զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այս գործի շրջանակներում: Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Իսկ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կշարունակվի քննվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում: