
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 15-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 15-ին, սեպտեմբերի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.80C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.00C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C