![](/banners/BeFunky-design.jpg)
«Զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատումը ռիսկեր է ստեղծում». ֆինանսների փոխնախարար
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Atom-Janjughazyan.jpg)
ՀՀ կառավարությունը դեմ է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրինագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց:
«Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ, ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը»,- ասաց Ջանջուղազյանը: